Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.05.2016

Սպասվող լրահոս. 26.05.2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես»  լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

 

ԱՊՀ անդամ-պետությունները  տեղեկատվություն կփոխանակեն էլեկտրաէներգետիկ օբյեկտներում եղած վթարների վերաբերյալ: Գործընթացի իրականացման համար նախատեսված է hամաձայնագրի ստորագրում, որի նպատակահարմարության հարցը կքննարկվի այսօր` մայիսի 26-ին, կայանալիք  ՀՀ կառավարության նիստին: ԱՊՀ անդամ-պետությունները  նպատակ ունեն ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի աշխատանք: Կառավարության նիստի օրակարգի մեկ այլ հարցով պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին:  Գումարը կուղղվի բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնմանը, անմխիթար վիճակում գտնվող Թումանյան քաղաքի մանկապարտեզի վերանորոգմանը և այլ խնդիրների լուծմանը:

Բաղրամյան զորավարժարանում կանցկացվի  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՆԳՆ ուժերի համատեղ զորավարժություն:

Իտալիայի 3 քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերը կհանձնվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Փաստաթուղը  թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին կհանձնի Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանը: Նշենք, որ ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել են իտալական Չիվիտա Կաստելլանա քաղաքի  մայիսի 16-ին՝ Կանոզա քաղաքի  և ապրիլի 7-ին Իտալիայի Միրանո նահանգի Մոնատե քաղաքի քաղաքային խորհուրդները: Իտալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն է հայտնել տեղական իշխանությունների նահանգային և քաղաքային 107 խորհուրդ:

Այսօր կկայանա Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը: 94 տարիների պատմություն ունեցող կուսակցության պատգամավորական ժողովն առաջին անգամ կկայանա հայրենի հողում: ՌԱԿ-ի համար պատմական համարվող այս հանդիպմանը կմասնակցեն սփյուռքի տարբեր համայնքից  ժամանած կուսակցության ներկայացուցիչներ:

Շարունակվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակության հաշվետու այցելությունները: Այս անգամ պատվիրակությունն այցելելու է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց` տեսնելու, թե հիմանդրամի տրամադրած միջոցներով դպրոցի որ խնդիրներն են լուծվել:

 

Եվս մի քանի օր և հանրապետության բազմաթիվ դպրոցներում կհնչի Վերջին զնագը: Վերջին զանգին ընդառաջ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը կխոսի դպրոցներում նախապատրաստական աշխատանքների մասին: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս նա կանդրադառնա դպրոցներում հնարավոր դրամահավքի հարցին:

Երևանում Գերմանիայի դեսպանությունում «Art+X» ձևաչափով 5-րդ միջոցառումը։ Ներկայացվելու են գերմանացի նկարիչ Շտեֆան Շվարցերի ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Հայաստանում նրա մեկամսյա ճամփորդության ընթացքում։ Արվեստագետն անձամբ ներկա է լինելու միջոցառմանը։

Այսօր Սառնաղբյուղ գյուղում տեղի կունենա 1918թ.Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացման արարողությունըՀայտնի էոր 1918թվականի մայիսի 16-22-ը թուրքական բանակի դեմ տեղի  ունեցավ  Սառնաղբյուրի   հերոսամարտը:Պատմական  նորահայտ փաստերը  վկայում են,որ  սառնաղբյուրցիները  կազմակերպել  են  իրենց  և  հարևան գյուղերի ինքնապաշտպանական   մարտերը`  թույլ  չտալով թուրքական  զորաջոկատներին առաջ  շարժվելու:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]