Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Twitter-ը փոխեց 140 նիշի սահմանաքանակի գործողության սկզբունքը

Twitter-ը փոխեց 140 նիշի սահմանաքանակի գործողության սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել Է հաղորդագրության մեջ 140 սիմվոլի սահմանաքանակի գործողության փոփոխման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես ասված Է ավագ կառավարիչ Թոդ Շերմանի բլոգում, որը մայիսի 24-ին հրապարակվել Է ընկերության կայքում, նիշերի հաշվումը վերացվում Է, երբ օգտատերն ավելացնում Է մեդիահավելվածներ՝ լուսանկարներ, տեսահոլովակներ, GIF-ֆայլեր եւ մեջբերումներ:    

140 սիմվոլի կանոնը նաեւ դադարում Է գործելուց @անուն սիմվոլով նշված թվիթների պատասխաններում: Այս սիմվոլով սկսվող նոր թվիթները տեսանելի կլինեն բոլոր բաժանորդների համար:

Retweet կոճակն ակտիվանում Է այն կերպ, որ օգտատերերին թույլ Է տալիս վերահաղորդել սեփական հաղորդագրություններն ու մեջբերումները:

Թոդ Շերմանն ընդգծել Է, որ բոլոր նոր գործառույթները կսկսեն գործել առաջիկա ամիսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]