Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանցի օլիգարխի միլիոնները կորան. ֆրանսիական Lans-ն անցավ հային

Ադրբեջանցի օլիգարխի միլիոնները կորան. ֆրանսիական Lans-ն անցավ հային

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի առեւտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆոտբոլային Lans ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր տեր է ձեռք բերել: Այն դարձել է լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությունը, որի հետեւում կանգնած են մադրիդյան «Ատլետիկո»-ի ներկայացուցիչներ Իգնասիո Ագուիլլոն (մադրիդյան ակումբի վարչական խորհրդի անդամ) եւ Միգել Անխել Հիլը («Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն), ինչպես նաեւ բրիտանական ներդրումային AmberCapital ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում են ծագումով հայ լիբանանցի Ժոզեֆ-Մարի Օգուրլյանը եւ ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական virtualaz.org կայքը` նշելով, որ Հաֆիզ Մամեդովը Lans ակումբի վրա 26 մլն եվրո ֆինանսական միջոցներ էր ներդրել: Սակայն, Մամեդովի RCL հոլդինգը, որը հանդիսանում էր Lans-ի սեփականատերը, մայիսի 4-ին Ֆրանսիայում սնանկ էր հայտարարվել` հաշվի վրա ունենալով ընդամենը 5735 եվրո:

Lans-ը «Սոլֆերինո»-ն գնել է 660 հազար եվրոյով` պայմանով, որ ակումբի վրա ընկերությունն անհապաղ կներդնի 5 մլն եվրո: Վճարված 660 հազար եվրոյի 500 հազար մասը կգնա պետական գանձարան, իսկ մնացած 160 հազար եվրոն կհասնի ադրբեջանցի օլիգարխին` այն դեպքում, որ վերջինս ակումբի վրա արդեն 26 մլն եվրո էր ծախսել:

Ադրբեջանում հերթական հիսթերիան է առաջացրել այն փաստը, որ ֆրանսիական Lans ֆոտբոլային ակումբը ադրբեջանցուց անցել է հային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]