1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջին հայուհին նվաճել է Էվերեստի գագաթը

Առաջին հայուհին նվաճել է Էվերեստի գագաթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին հայ կինը նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիան: Հերոսուհին Իրինա Խարազովան է, ով ռուսական խմբի հետ մայիսի 20-ին Նեպալի ժամանակով ժամը 8-ին հասել է Էվերեստի գագաթ: Խումբը ղեկավարում է Ալեքսանդր Աբրամովը, ով արդեն 7-րդ անգամ է հասնում գագաթին, թիմի ավագը Լյուդմիլա Կորոբշենկոն է, ով նվաճել է Էվերեստի գագաթն արդեն 3-րդ անգամ:

Իրինա Խարազովան ապրիլի 24-ին Ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ձեռքին պահել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները` գրելով. «Էվերեստի բազային ճամբարում էլ չեմ մոռանում 101 տարի առաջ իրագործված հանցագործության մասին»:

Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մետր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]