1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակումը ՀՀ-ի ու Արցախի առաջնահերթ խնդիրը պետք է լինի. քաղաքագետ

Տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակումը  ՀՀ-ի ու Արցախի առաջնահերթ 
խնդիրը պետք է լինի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակման գործը Հայաստանի, Արցախի առաջնահերթ խնդիրը պետք է լինի:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Տեղեկատվական քաղաքականության նկատմամբ ոչ ադեկվատ մոտեցումները մեզ մոտ եղել են դեռևս 90-ականներին: Տեղեկատվական քաղաքականության դերը մենք դեռևս չենք կարևորում: Թե տեղեկատվության, թե արտաքին քաղաքական դաշտում քաղաքականությունն իրականացվում է հայեցակարգով: Մեզ պետք է այդ հայեցակարգը, եթե չունենք շատ վատ է»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետը նշեց, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե հայ ազգը համախմբան ինչ ներուժ ունի, բայց դա չի նշանակում, որ տեղեկատվական պատերազմում դիրքերը պետք է թուլանան:

«Միայն տեղեկատվական դաշտում մենք ունեն այդ ազատությունը, որը կարող է այլ դաշտում չունենանք: Իսկ այսօր մենք ի՞նչ ենք անում, մենք տեղեկատվոթյունից դուրս ենք մղել այն իրական փաստը, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է: Ճիշտ այդպես տեղեկատվական դաշտից դուրս է մնացել ադրբեջանահայության խնդիրը: Ադրբեջանցի փախստական, ըստ էութան, չկա, կան հայ փախստականներ, որոնց հարցը շրջանցվում է: Ի դեպ, դա արվում է նաև մեր օգնությամբ, երբ մենք այն լռության ենք մատնում: Պետք է հստակ հասկանալ մի բան. մենք հակամարտության լեզվի վրա ազդելու հնարավորություններ ունենք: Պետք է աշխատել այդ ուղղությամբ»,-ավելացրեց Ալեքսանդր Մանասյանը:  

Տեղեկատվական դաշտի խնդիրների մասին խոսելիս` քաղաքագետը ներկայացրեց մի օրինակ` կապված կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնության հետ:

«Սկսել ենք խոսել բանավոր համաձայնության մասին, մամուլը գրում է, որ Ադրբեջանը խախտում է բանավոր համաձայնությունը, և դա այն դեպքում, երբ մենք ունենք Բաքվի ստորագրությամբ փաստաթուղթ, որտեղ խոսվում է հրադադրի մասին: Մենք տեղեկատվական բանաձևերի մշակման մշակույթ չունենք: Մենք չենք կարողանում ճիշտ խոսել: Նույն խնդիրը տարածքների օկուպացման պարագայում է, իրականում նման բան չկա, հայկական կողմը ոչ մի տարածք էլ չի օկուպացրել, բայց մենք որքանո՞վ ենք դա կարողանում տեղ հասցնել»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա` մեր խնդիրը տեղեկատավական պատերազմում այնպիսի բանաձևերի մշակումն է, որոնցով կկարողանանք շրջանցել այդ փակուղին, կկարողանանք այնտեղ ճեղք մտցնել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]