Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լավրովը վստահ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման նկատմամբ Երևանի հանձնառության հարցում

 Լավրովը վստահ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման նկատմամբ Երևանի 
հանձնառության հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում հայ պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է Ռիա Նովոստին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նորություններին, դա ՀՀ խորհրդարանի երկու անդամների առաջարկն է: Եվ Հայաստանի կառավարությունն, իրենց օրենքների համաձայն, ինչպես և նրանք բոլորին բացատրել են` հանգստացնելով կրքերը, պետք է այդ օրենսդրական նախագծի համար պատրաստի եզրակացություն: Ես հիմա տագնապ և խուճապ չէի հնչեցնի»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ քննարկումներ է ունեցել իր գործընկերոջ հետ: «Ինձ հստակ վերահաստատել են Երևանի` խաղաղ կարգավորման հանձնառությունը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի ընդհանուր համաձայնության համատեքստում, և ոչ միակողմանի կերպով»,-նշել է նախարարը:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստին քննարկելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]