Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա ուղղություններում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ Մինասյան

Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա ուղղություններում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ 
Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովին Քննարկման թեմաներն են` Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ:

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի  նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և  փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Իրանի նկատմամբ սահմանված  պատժամիջոցները չեղարկելուց հետո մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար:

«Նախ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելը և արտահանելը, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների ուղղակի ներգրավումը իրանական շուկայում: Ելնելով դրանից` մենք իրանական կողմին առաջարկել ենք մի խումբ ապրանքատեսակների ցանկ, որպեսզի իջեցված մաքսադրույք սահմանվի: Դա թույլ կտա, որ հայկական ապրանքները ցածր մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ, առաջիկայում Իրանում սպասվում է հայկական ապրանքների և Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդես: Ըստ Արծվիկ Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է: Նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը: Մասնավորապես, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Առաջիկայում նախատեսվում է հանել Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաների համար սահմանված տուրքը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, ժամանակն է Իրանի հետ  համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ` ԵԱՏՄ, ԵՄ:

«Սրանք շուկաներ են, որտեղ Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, դա հնարավորություն կտա իրանցիներին լայնածավալ  արտահանում իրականացնել: Գործարարներին հետաքրքրում են մի շարք ոլորտներ` մեքենաշինություն, հաստոցաշինություն, ոսկերչություն, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն»,-ավելացրեց Արսեն Ղազարյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով, ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավորությունները: «Առանձին շեշտադրված է ազատ առևտրի տնտեսական գոտիների հարցը, իսկ Հայաստանը նման տարածքներ ունի: Մեղրիի տարածքում ունենք ազատ առևտրի տնտեսական գոտի: Երկու երկրների համագործակցության ներուժը բավական մեծ է, և պետք է այն իրացնել: Մենք այսօր Իրանի հետ ունենք տարեկան 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն, եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատենք, կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մի քանի մլրդ-ի: ԵԱՏՄ-ի շուկան սպառման շուկա է, իսկ Իրանը լայնածավալ առաջարկություններ ունի ապրանքների շուկայում: Մենք կարող ենք լավագույն հնարավորություններ ընձեռել, իրենց արտադրական հզորությունները նեդնելով մեր երկրում, առանց մաքսատուրքի առևտուր իրականացնել ԵԱՏՄ-ում»,-ասաց Վարդան Այվազյանը:

Հայ-իրանական  առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն ընդգծեց, որ իրանցի գործարարներն համագործակցելու  պատրաստակամություն ունեն:

Իրանցի գործարարները ցանկանում են Հայաստանի հետ աշխատել և դուրս գալ ռուսական շուկա: Պարզապես հստակեցնելու հարցեր կան: Մասնավորապես, եթե ես իմ կիսաֆաբրիկատ ապրանքներն ուղարկում եմ Հայաստան, այստեղ ամբողջական փաթեթավորվում է և ուղարկվում Ռուսաստան, վաճառքի դեպքում ինչպես պետք է իմ գումարները ստանամ: Նմանատիպ դեռ բազմաթիվ հարցեր կան հստակեցնելու»,-հավելեց Լևոն Ահարոնյանը:

«BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միության հետ կազմակերպում է «INVEST ARMENIA» համաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]