Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտությամբ զբաղվելու դեպքում երիտասարդները կարող են բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ. Կարեն Ավագյան

Գիտությամբ զբաղվելու դեպքում երիտասարդները կարող են բավականին մեծ ձեռքբերումներ 
ունենալ. Կարեն Ավագյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությամբ զբաղվելու դեպքում երիտասարդները կարող են բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

«Նոբելյան օրեր Երևանում» երևույթն աննախադեպ է: Ցանկանում եմ առանձնացնել Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանին, ով ուղղակի կապի մեջ է Նոբելյան մրցանակի դափնեկիր հյուրերի հետ»,- նշեց Կարեն Ավագյանը`շեշտելով, որ հայաստանյան գիտական պոտենցյալն իրականում բավական է, որպեսզի մարդը շփվի այդ գիտնականների հետ:  

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամն, ինչպես միշտ, ցանկացած նման նախաձեռնության կողքին է: Մեզ համար գիտական ուղղղվածության ծրագրերը միշտ մեծ տեղ են ունեցել: Սա աննախադեպ ծրագիր է: Մենք չենք կարող այստեղ ներկա չլինել: Ներկայությունը նշանակում է որոշակի աջակցություն»,-շեշտեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողը:  

Կարեն Ավագյանը գոհունակությամբ փաստեց, որ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառմանը մասնակցում են մեծ թվով ուսանողներ:

«Այդ ուսանողները կոգևորվեն, կոգեշնչվեն և կհասկանան, որ գիտությա բնագավառում կարող են բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ: Եվ սա լավագույն ճանապարհն է, որով մենք կարող ենք վարակիչ դարձնել գիտությամբ զբաղվելը»,-շեշտեց նա:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ: Այն տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից: Մասնակիցների թվում են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, Դեն Շեխտմանը, Ադա Յոնաթը, Ջոն Ուորենը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am