1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի նահանգային խորհրդարան

Սերժ Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի նահանգային խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահը ԱՄՆ կատարած աշխատանքային այցելության ընթացքում այցելել է Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նահանգապետ Չարլի Բեյքերը ՀՀ Նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար և խորհրդանշական համարել նաեւ լավ եղանակը: 

Մինչ այցելությունը նահանգային խորհրդարան, Սերժ Սարգսյանը Բոստոնում այցելել է Ֆլեթչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և տեղի հայ ուսանողների հետ:

Սերժ Սարգսյանը մարտի 29-ին եղել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում` հանդես եկել ելույթով:  

ԱՄՆ այցլելության շրջանակներում նախատեսվում է նաև Սերժ Սարգսյանի այցը Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ երկրի ղեկավարը հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ:

Աշխատաքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահը Վաշինգտոնում կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]