Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է միջազգային սեմինարի

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է միջազգային սեմինարի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մարտի 23-ից 25-ը կայացել է «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքար (փողերի լվացում)» թեմայով սեմինար, որին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը։ 

Միջոցառման ընթացքում Լեհաստանի իրավապահ ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել տնտեսական և համակարգչային հանցագործությունների վերաբերյալ դասախոսություններով, լուսաբանվել են այդ հանցատեսակների կատարման նոր եղանակներն ու դրանց դեմ պայքարի մեխանիզմները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ոստիկանության կայքից, ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որի կազմում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, կրթահամալիրի և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները, սեմինարի օրերին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ներկայացվող զեկույցների, այնպես էլ դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում: 

Միջոցառման շրջանակներում մեր պատվիրակությունն այցելել է Վարշավայի ոստիկանության ստորաբաժանում, որտեղ ներկայացվել են իրավապահ մարմնի աշխատանքային առօրյան, ծառայության ընթացքում հաճախ ծագող խնդիրները, ինչպես և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կիրառվող հատուկ միջոցները:
Սեմինարի ավարտին մասնակիցներին հանդիսավոր պայմաններում հանձնվել են վկայականներ։ 

Միջոցառումը հնարավորություն է ընձեռել հանդիպել ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր իրենց լավագույն փորձը ներկայացրել են մասնակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]