Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում են տապալել 4+4+4 ձևաչափով քննարկումը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում են տապալել 4+4+4 
ձևաչափով քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով քննարկումը դեռևս չի մեկնարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումը պետք է մեկնարկեր ժամը 17:30-ին, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն Ազգային ժողովի անցակետում հրաժարվում են ներս մտնելուց առաջ անձնագրերը հանձնել անվտանգության աշխատակիցներին:

Արդեն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ են ժամանել իշխանության, ինչպես նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց քննարկումը սկսել առանց քաղհասարակության ներկայացուցիչների, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդեց, որ նրանց կարծիքը կարևոր է:

ԱԺ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը Լևոն Զուրաբյանին առաջարկեց բանակցել քաղհասարակության ներկայացուցիչների հետ և նրանց ներս հրավիրել: Լևոն Զուրաբյանի բանակցությունները, սակայն, դեռևս արդյունք չեն տալիս:

20 րոպե նիստերի դահլիճում սպասելուց հետո Դավիթ Հարությունյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը լքեցին դահլիճը՝ նշելով, որ կգան միայն այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներս կմտնեն:

4+4+4 ձևաչափով քննարկմանը մասնակցելու համար պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Քաղաքացիական հասարակությունից քննարկմանը պետք է մասնակցեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]