Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը Կիպրոսից խնդրել է արտահանձնել EgyptAir-ի ինքնաթիռն առեւանգողին

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը Կիպրոսից խնդրել է արտահանձնել EgyptAir-ի ինքնաթիռն առեւանգողին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը խնդրում Է Կիպրոսի իշխանություններին՝ արտահանձնել մարտի 22-ին EgyptAir-ի ինքնաթիռն առեւանգած Եգիպտոսի քաղաքացուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով եգիպտական հեռուստատեսությանը, համապատասխան խնդրագիրն արդեն ուղարկվել է արաբական երկրի գլխավոր դատախազության կողմից:

EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռն առեւանգվել Էր մարտի 29-ի առավոտյան Երեւանի ժամանակով ժամը 09:05-ին: Առեւանգողը՝ 59-ամյա եգիպտացի ռեցիդիվիստ Սեյֆ ադ Դին Մուստաֆան, պահանջել Է փոխել երթուղին՝ սպառնալով պայթեցնել իբր իր մարմնին ամրացված մահապարտի գոտին: Ժամը 09:50-ին օդանավը վայրԷջք Է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Դրանից քիչ անց ուղեւորների մեծ մասն ազատ Է արձակվել առեւանգողի կողմից: Մի քանի ժամից նա բաց Է թողել մնացած պատանդներին՝ մի քանի օտարերկրացիների եւ եգիպտացիներից բաղկացած անձնակազմին, իսկ ինքը կամավոր հանձնվել Է Կիպրոսի ոստիկանությանը:

Մարտի 30-ին Լառնակայի օկրուգային դատարանի որոշմամբ Սեյֆ ադ Դին Մուստաֆան ձերբակալվել Է ութ օրով: Եգիպտացուն մեղադրանք Է ներկայացվել օդահենության, անօրինականորեն պայթուցիկ նյութեր պահելու, մարդկանց առեւանգելու եւ ահաբեկչության մեջ: Եգիպտացին դատարանում իրեն ներկայացրել Է ինքնուրույն՝ առանց պրոֆեսիոնալ փաստաբանի: Ութօրյա կալանքը եգիպտացին կրելու Է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնական բանտում:

Կիպրոսցի քննիչներն արդեն եգիպտացու հարցաքննություն են անցկացրել: Միեւնույն ժամանակ, ինչպես գրում Է Phileleftheros թերթը, Եգիպտոսի անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ հետախուզության աշխատակիցներն արդեն ժամանել են Կիպրոս՝ անցկացնելու կասկածյալի սեփական հարցաքննությունը:

Դատաքննության ընթացքում Սեյֆ ադ Դին Մուստաֆան հնչեցրել Է հանցագործության հիմնական դրդապատճառը: «Եթե որեւԷ մեկը 24 տարի չի տեսել իր ընտանիքին, ցանկանում Է տեսնել կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի կառավարությունը նրան թույլ չի տալիս դա անել, ինչ պետք Է նա անի նման իրավիճակում»,-հայտարարել Է Մուստաֆան:

Ըստ ավելի վաղ ստացված տեղեկությունների՝ Կիպրոսում բնակվում են չարագործի նախկին կինն ու երեք երեխաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]