Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծաղրի առարկա են դարձել սոցցանցերում

Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում  ծաղրի առարկա են դարձել սոցցանցերում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները նրա այցի դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների հնչեցրած լոզունգների ձայները խլացնելու համար իրենք եւս սկսել են անիմաստ ձայներ հնչեցնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «ԶԼՄ-ները, Էրդողանի ծիծաղելի վիճակում հայտնված թիկնապահները ծաղրի առարկա են դարձել սոցցանցերում:

Ցուցարարները Էրդողանի մնալու հյուրանոցի դիմաց «Ահաբեկիչ Էրդողան» բովանդակությամբ պաստառներ են պահել եւ լոզունգներ հնչեցրել:

Էրդողանի թիկնապահները ցուցարարներին սպառնացել են «Թուրքիա չգալ» եւ հայհոյանքներ ու վիրավորանքներ տեղացել նրանց: Էրդողանի այցի դեմ բողոքողների եւ նրա թիկնապահների ու կողմնակիցների միջեւ լարվածություն է առաջացել:

Թուրքական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ Էրդողանին Վաշինգտոնում որեւէ պաշտոնատար անձ չի դիմավորել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]