Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գերմանիան զիջումների չի գնա Թուրքիային

Գերմանիան զիջումների չի գնա Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատությունը մեծ նշանակություն ունի, եւ Գերմանիան այդ հարցում զիջումների չի գնա Թուրքիայի հետ հարաբերություններում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները, այսօր Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Զավսան Շեբլին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ այն բանի համար, որ գերմանական հեռուստատեսությունով ցուցադրվել էր թուրքական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին երգիծական տեսահոլովակ:

«Բոլոր շահերի, բոլոր ընդհանուր պահերի դեպքում մամուլի ազատության եւ կարծիքների ազատության հարցում գերմանական դիրքորոշումը չի կարող քննարկվել», -հայտարարել է Զավսան Շեբլին:

Der Spiegel հանդեսավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը մարտի 17-ին գերմանական ARD հեռուստաալիքով extra 3 երգիծական հաղորդման պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Հաղորդման ժամանակ գերմանական հանրային հեռուստաալիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը նվիրված տեսահոլովակ է ցուցադրվել:

Երկու րոպե տեւողությամբ տեսահոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրի են ենթարկել Էրդողանի «լայն ու փարթամ ապրելու» ցանկությունը, ինչպես նաեւ երկրում մամուլի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների սահմանափակումները:

«Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետեւում», -այլ բաների թվում ասվում է տեսահոլովակում:

Extra 3 հաղորդաշարը պարբերաբար եթեր է դուրս գալիս նաեւ գերմանական NDR հեռուստաալիքով:

Der Spiegel-ը չի հայտնել գերմանացի դեսպանի հետ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների զրույցի մանրամասները: Հրատարակությունը միայն նշել է, որ «զրույցը շատ երկար է եղել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]