Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 15 օտարերկրացի

Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 15 օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարանում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվը 32-ն է: Թվի մեջ ներառված չեն պայթյունի հետևանքով զոհված երեք մահապարտները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է New Europe կայքը:

Պայթյունների հետևանքով բոլոր զոհվածների ինքնությունը պարզվել է: Նրանցից 17-ը Բելգիայի քաղաքացիներ են, 15-ը` օտարերկրացիներ` Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ:

Բելգիայի առողջապահության նախարար Մեջի դը Բլոքը հայտնել է, որ 94 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում:

Բրյուսելի ահաբեկչություններից մեկ շաբաթ անց քաղաքի օդանավակայանը, մետրոն և երկաթուղին աշխատում են խիստ վերահսկողության ներքո: Մետրոյի «Մաելբեկ» կայարանը, որտեղ իրականացվել էր պայթյուններից մեկը, շարունակում է փակ մնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]