Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Instagram-ը տեսագրությունների տեւողությունը կավելացնի մինչեւ մեկ րոպե

Instagram-ը տեսագրությունների տեւողությունը կավելացնի մինչեւ մեկ րոպե

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram ֆոտոծառայությունը մինչեւ մեկ րոպե կավելացնի այն տեսագրությունների տեղողությունը, որոնք կարող են բեռնել օգտատերերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության պաշտոնական բլոգում:

Instagram-ի ներկայացուցիչների տվյալներով՝ այն միջին ժամանակը, որը ծառայության օգտատերերը ծախսում են տեսագրությունների դիտման համար, կես տաում աճել Է 40 տոկոսով: Ավելի տեւական տեսահոլովակներն, ինչպես կարծում են Instagram-ում, թույլ կտան արմատապես փոխել որոնվող պատմությունների ձեւաչափը:    

Ֆոտոծառայությունը պլանավորում Է նորամուծությամբ իր ամբողջ լսարանն ընդգրկել առաջիկա մի քանի ամսում:

Instagram-ի օգտատերերը 15-վայրկյանանոց տեսագրություններ բեռնելու հնարավորություն են ստացել 2013 թվականի հունիսի 20-ին: Այդ ժամանակվանից ի վեր տեսահոլովակների տեւողությունը չի փոխվել, սակայն 2016 թվականի փետրվարին ավելի երկարատեւ տեսահոլովակներ բեռնելու հնարավորություն են ստացել գովազդատուները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]