Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Victoria's Secret-ը հրապարակել է բոլոր ժամանակների ամենագրավիչ կնոջ անունը

Victoria's Secret-ը հրապարակել է բոլոր ժամանակների ամենագրավիչ կնոջ անունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria's Secret ամերիկյան ընկերությունն անցկացրել Է What Is Sexy?-ի ցուցակի հրապարակման արարողությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին, բոլոր ժամանակների ամենասեքսուալ կնոջ կոչմանն արժանացել Է ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Ամենասեքսուալ կինոդերասանուհին Է ճանաչվել Քերի Վաշինգտոնը, երգչուհին՝ Դեմի Լովաթոն:

Մրցանակներ են հանձնել ոչ միայն մարդկանց, այլեւ քաղաքներին. ամենասեքսուալ քաղաքներ են ճանաչվել Նեշվիլը եւ Փարիզը: Ամենասեքսուալ տնային կենդանին դարձել Է երգչուհի Ջոն Լեջենդի Փիպ անունով ֆրանսիական բուլդոգը:

Victoria's Secret ընկերությունը մասնագիտանում Է կանանց  ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Կենտրոնակայանը գտնվում Է Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքում: Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1995 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]