Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հավանայում The Rolling Stones-ի համերգն ավելի քան մեկ միլիոն մարդ Է հավաքել

Հավանայում The Rolling Stones-ի համերգն ավելի քան մեկ միլիոն մարդ Է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան մեկ միլիոն մարդ Էր եկել The Rolling Stones բրիտանական լեգենդար ռոք-խմբի անվճար համերգին, որը տեղի Է ունեցել մարտի 25-ի երեկոյան Կուբայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  երաժիշտերն իրենք են հայտնել:

«Բաց երկնքի տակ հրապարակը լեփ-լեցուն Էր  երկրպագուներով. 700 հազար մարդ հրապարակի տարածքում Էր, եւս 500 հազարը՝ դրանից դուրս»,- ասված Է Twitter-ում խմբի հաղորդագրության  մեջ: 

Ինչպես ավելի վաղ նշվել Է, համերգի Էին եկել ոչ միայն կուբացիներ, այլեւ «ռոլինգների» երկրպագուներ այլ երկրներից, որոնք հատուկ ժամանել Էին կղզի՝ դիտելու իրենց կուռքերին: Համերգը, որը տեւել Է 2 ժամ 15 րոպե, հեռարձակվել Է 10 վիթխարի Էկրանների վրա:

Մինչ այդ The Rolling Stones-ը վերջին անգամ անվճար համերգ Է տվել 2006 թվականին Ռիո դե Ժանեյրոյում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]