Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք» 3/6. «Ճանճերի տերը», «Վերոնացի երկու ազնվական»

  «Նոր գիրք» 3/6. «Ճանճերի տերը», «Վերոնացի երկու ազնվական»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո: 

Նոբելյան մրցանակակիրներ  

Վիլյամ Գոլդինգ, «Ճանճերի տերը» 


«Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում: Անգլերենից թարգմանեց Արտաշես Էմինը: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:  

Դասական գրականություն

Ուիլյամ Շեքսպիր, «Վերոնացի երկու ազնվական»


«Վերոնացի երկու ազնվական»-ի այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում տեղ գտած թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական կարևոր շտկումներ: Առաջին անգամ է, որ թարգմանությունը ներկայացվում է պատշաճ ծանոթագրություններով: Անգելերենից թարգմանությունը՝ Խաչիկ Դաշտենցի: Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]