Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կլինի Հայաստանում

Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կլինի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ըայդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի  ստորագրում»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 8-ին Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերական խնդիրներին առնչվող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]