Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը

ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ տարեկան համագումարի ժամանակ միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, կայացել է նաև ԻՏՁՄ վարչության անդամների հերթական ընտրությունը: Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ  են ընտրվել «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամ»-ի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը,  «Դ-Լինք Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը:  «Զանգի Լայվքոմ» ընկերությունը՝ ի դեմ տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի ընտրվել է որպես վերստուգող:

Միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և  բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը: Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]