1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լուկաշենկոն և Տիգրան Սարգսյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության կատարելագործման հարցեր

Լուկաշենկոն և Տիգրան Սարգսյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության 
կատարելագործման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրները պետք Է կատարելագործեն այդ ինտեգրացիոն կազմավորումը, որպեսզի այն Եվրամիությունից վատը չլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Բելտա» գործակալությանը, մարտի 24-ին Մինսկում հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք հետդարձի ճանապարհ չունենք: Մեզ հարկավոր Է կատարելագործել Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծել ԵՄ-ից ոչ վատ միություն: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց վրա դատարկաբանների տպավորություն կթողնենք»,-ասել Է Լուկաշենկոն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը:

Լուկաշենկոն նշել Է, որ ԵԱՏՄ-ն բավականին շատ հաջողությունների Է հասել, բայց եւ «սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով թերություններն ու չլուծված խնդիրներն Էլ շատ են, որոնք պետք Է լուծել»: «Ուստի ստիպված կլինեն ուժերը լարել բոլորը՝ ԵՏՀ-ից մինչեւ նախագահներ ու վարչապետներ, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը հասցվի գործառման բարձր մակարդակի»,-հավելել Է Բելառուսի նախագահը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքը, մեծ փորձը կարող են նոր խթան հանդիսանալ ինտեգրացիոն պրոցեսներին: «Որպեսզի մեր քաղաքացիները, մեր բիզնեսն զգան այդ ինտեգրացիոն գործընթացների իրական ազդեցությունը»,-ասել է նա` ուշադրություն հրավիրելով աշխարհում լուրջ փոխակերպումների, եվրասիական ինտեգրացիայի նոր մարտահրավերների վրա: «Համատեղ մենք ավելի հեշտ կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ժամանակակից աշխարհը պարտադրում է մեզ»,-նշել է Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ Բելառուսի նախագահության ժամանակահատվածի առաջնահերթությունները չեն կորցնում իրենց արդիականությունը, սակայն անելիքները դեռևս շատ են: 

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներ են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]