Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում բացվել է ռոբոտաշինության խմբակ

Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում բացվել է ռոբոտաշինության խմբակ

ԳԱՎԱՌ, 24  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախաձեռնությամբ եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության  աջակցությամբ բացվեց ինժեներական լաբորատորիա-խմբակ, որի կրթական ծրագրին մասնակցում են հիմնականում 5-11-րդ դասարանների սովորողներ՝ անվճար հիմունքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը, ինժեներական լաբորատորիայում կարող են վերապատրաստում անցնել ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաեւ տեղի եւ մոտակա համայնքների բնակիչները:   Ծրագրի գործունեության համար դպրոցին ի պահ տրամադրվել է Հայաստանում արտադրված  բարձրակարգ եռաչափ եւ շաղափային տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ եւ այլ սարքեր, որոնց օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա եւ մեխանիկա: Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Դպրոցում  ինժեներական խմբակ-լաբորատորիայի ներդրման ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ՝ ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտը:  «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» սույն նախաձեռնությունը արդիական-նորարարական մոտեցում է: Դրվատանքի է արժանի հատկապես այն փաստը, որ ինժեներական լաբորատորիաները, այսպես կոչված ռոբոտաշինական խմբակները, ձեւավորվում են մարզերում եւ Հայաստանի հեռավոր համայնքներում, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պատանիների շրջանում՝ որպես արտադպրոցական զբաղմունք: Այն միաժամանակ նաեւ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է ընձեռում: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում նոր մարտահրավերներ է կյանքը առաջադրում, որոնցից առաջինը համակարգչային գրագիտությունն է, իսկ այս լաբորատորայի առկայությունն ու գործունեությունը լուծում է այդ հարցը հեռավոր ու սահմանամերձ մեր համայնքում»- իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]