Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսից ավելի նվազել է

Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսից ավելի նվազել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 3,2 տոկոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է marja.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության գծով պետական կոմիտեին:

Նշվում է, որ ՀՆԱ-ի նվազումը հիմնականում կապված է շինարարության եւ տրանսպորտի ոլորտներում ապրանքների արտադրության եւ ծառայությունների կրճատման հետ:

Արտադրանքին եւ արտահանմանն ընկնող մաքուր հարկերը կազմել են ՀՆԱ-ի 10,6 տոկոսը, բնակչության շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 822,3 մանաթ (մոտ 480 ԱՄՆ դոլար):

2015 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել էր 1,1 տոկոսով: Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին ՀՆԱ-ի 1,8 տոկոս աճ է կանխատեսում: Միջազգային կազմակերպությունները գտնում են, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 1 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]