Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան ցանկանում է սեփական ազդեցությունն ունենալ մեծ Միջին Արևելքում. քաղաքագետ

Թուրքիան ցանկանում է սեփական ազդեցությունն ունենալ մեծ Միջին Արևելքում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունները երկրում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններն օգտագործելու են սիրիական գործընթացներում սեփական ներգարվվածությունն ավելացնելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Թուրքիան ցանկանում է սեփական ազդեցությունն ունենալ մեծ Միջին Արևելքում: Ներկայում նա ունի լուրջ խնդիրներ հարևան բոլոր պետություների հետ: Դրանից բացի, տարածաշրջանում ավելի ու ավելի է ակտիվանում Իրանը` մրցակից դառնալով Թուրքիային: Տեսնում ենք, որ կան լուրջ խնդիրներ քրդերի հետ: Եվ ահա Թուրքիան ճանապարհներ է փնտրում, ամեն գնով փորձում է իր ազդեցությունը մեծացնել: Մասնավորապես, փորձում է կանխել ժնևյան բանակցային գործընթացում քրդական ներկայացուցչության մասնակցությունը»,-ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան, մտնելով այս նեոօսմանական զարգացման փուլ, ինչ-որ տեղ տարածաշրջանում սեփական ներուժը ոչ համարժեք է գնահատում: Դա կարող է հանգեցնել ոչ ճիշտ քայլերի և ոչ ցանկալի հետևանքների: Ըստ Ալեքսանդր Մարգարովի` Թուրքիան շարունակում է մնալ ահաբեկչության թիրախներից մեկը հենց իր վարած քաղաքականության հետևանքով:

«Թուրքիան շարունակել ու շարունակելու է իր օժանդակությունը «Իսլամական պետության»-ը: Թուրքական և ահաբեկչական կազմակերպությունների միջև հաղորդակցման ուղին պահպանվելու է: Կարող ենք արձանագրել, որ  թուրքական իշխանությունները շարունակում են ապակայունացնել իրավիճակը թե երկրի ներսում, թե սահմաններիից դուրս»,- հավելեց քաղաքագետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]