1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը շնորհվեց պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նաջարյանին

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը շնորհվեց պոլիտեխնիկական համալսարանի 
ուսանողուհի Լուսինե Նաջարյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը շնորհվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նաջարյանին: Կրթաթոշակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ մարտի 12-ին պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում:

«Անդրանիկ Մարգարյանը պոլիտեխնիկի նվիրրյալ էր, հավատարիմ էր իր կրթօջախին, պետական և կուսակցական ականավոր գործիչ էր: Նրա անվան կրթաթոշակը շնորհվում է համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի լավագույն առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ընթացքում նշեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

Ռեկտորը ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին, պատմեց նրա նշանակալի ավանդի մասին: Ոստանիկ Մարուխյանը շեշտեց, որ Անդրանիկ Մարգարյանը մշտապես իր հարազատ կրթօջախի կողքն էր և նպաստում էր դրա զարգացմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ տևական ժամանակ կրթաթոշակի հանձնումն ընդհատվել էր, և ուրախալի է, որ ավանդույթը վերականգնվել է:  

«Անդրանիկ Մարգարյանն ամենասուղ պայմաններում կրթությանը միջոցներ էր հատկացնում: Ունես լավ կրթություն, ունես կրթված երիտասարդ` ունես լավ ապագա: Անդրանիկ Մարգարյանը պատանեկության տարիներից իր ամբողջ կյանքը նվիրել է պետությանը և ազգին: Նա վայելում էր հասարակ ժողովրդի սերն ու հարգանքը»,-շեշտեց նա:

Կրթաթոշակը երրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նաջարյանին հանձնեց Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ուզում եմ Մարգարյան ընտանիքի անունից խորին շնորհակալություն հայտնել այս բարի ավանդույթը վերսկսելու և շարունակելու, իմ հոր անունը միշտ վառ պահելու համար»,-կրթաթոշակը հանձնելուց հետո նշեց Տարոն Մարգարյանը: 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]