Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստան կժամանեն մարտի 14-17-ը

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստան կժամանեն 
մարտի 14-17-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով մարտի կեսերին Հայաստան կժամանեն միջազգային փորձագետները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական քննարկման համար մարտի 14-17-ը Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները»,-նշեց նախարարը:

Հայաստանում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նոր Սահմանադրության ընդունումը ենթադրում է նաև Ընտրական նոր օրենսգրքի ընդունում մինչև 2016թ. հունիսի 1-ը: ՀՀ կառավարությունը մարտի 3-ին հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն ներկայկացրեց Ազգային ժողով: Կառավարության կողմից հաստատված ԸՕ նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացվածից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]