Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում. ներկայացնում է Կալիֆորնիայի համալսարանի հայ դոցենտը

Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում. ներկայացնում է 
Կալիֆորնիայի համալսարանի հայ դոցենտը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ հայտնի գիտնական, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ, Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Գալստյանի բաց դասախոսությունը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այն նվիրված էր երիտասարդ գիտնականների գիտական բացահայտումներին և դրանց ներդրմանը արտադրությունում:

Բանախոսը նշեց նմանատիպ բացահայտումների կարևորությունը Հայաստանի և համաշխարհային տնտեսության զարգացման գործում. «Վերջին  տարիներին բազմաթիվ գիտական բացահայտումներ են տեղի ունեցել, օրինակ, «արհեստական ինտելեկտին» վերաբերող գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում: Մասնավորապես, 2015 թ. ամռանը պարզ դարձավ, որ շուտով՝ մինչև 2020 թ., կլինեն 10 միլիոն ինքնագնաց մեքենաներ, որոնք վարելու համար վարորդներ չեն պահանջվի: Մեր ծրագրի շրջանակում անցյալ ամիս մեկ այլ բացահայտում եղավ, ըստ որի հետագայում ռոբոտատեխնիկան ավելի արագ կզարգանա: Եվ դրանում մեծ կլինի երիտասարդների ներդրումը: Սակայն այս մասին դեռ վաղ է կոնկրետ խոսել»:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել է  2012 թվականին: Այս տարիների ընթացքում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ երիտասարդ գիտնականների գործունեության խթանման համար: Ծրագիրը միտված է մեր գիտնականների գործունեությանը ծանոթանալու, համախմբելու երիտասարդ գիտանականներին, օգտագործելու նրանց գիտական ներուժը  և հետագայում նրանց հետ համատեղ տարբեր բնույթի գիտական գործունեություն  իրականացնելու:

Մերի Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]