1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրու հրապարակը լուսավորվեց Տեառնընդառաջի կրակի լույսով

Գյումրու հրապարակը լուսավորվեց Տեառնընդառաջի կրակի լույսով

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու կենտրոնական հրապարարակում փետրվարի 13-ին երեկոյան ժամերգությունից հետո  կատարվեց Անդաստանի կարգ` Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ, թեմակալ առանջնորդի կողմից վառվեց Տեառնընդառաջի կրակը:

Ժողովրդական սովորորության համաձայն՝ օրհնված կրակով վառված խարույկից կամ եկեղեցում վառվող մոմերից ժողովուրդը վառում է մոմերը եւ տանում տուն՝ որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Շիրակի թեմի եկեղեցիներում փետրվարի 13-ին եւ 14-ին  կկատարվի  նաեւ նորապսակների օրհնության կարգ: Մինչ այդ, Գյումրին վերածվել էր տոնական քաղաքի՝ ջանալով պահպանել ավանդական այն ամենը, ինչը կապ ուներ օրվա խորհրդի հետ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Գյումրու քաղաքապետարանի հետ միասին, կազմակերպել էր նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը:

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց եւ մեր փրկության համար աշխարհ եկավ։ Հայ Եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ շրջանում: Այդ մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը: Գյումրիում այս անգամ էլ եկեղեցական կարգից հետո ժողովրդական տոնախմբություն էր՝ շուրջպարերով ու երգերով, լարախաղացով, խնձորով ու նռով զարդարուն վառվող մոմերով՝ խարույքի շուրջ ու խարույկի վրայից թռնելով: Փորձ էր արվել պահպանել այն ավանդականը, ինչը հատուկ է այս տոնին՝ իր խաղիկներով ու խաղերով:

Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարևորվում է որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայից երիտասարդների թռնելու, զույգ աղավնիներ թռցնելու խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև ժողովրդական խաղերով և տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ:
«Միջոցառման նպատակն է՝ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագծի և ավանդական բնութագրի ապահովումը»,-«Արմենպրես»-ին նշեց նախաձեռնության հեղինակ Կարինե Սահակյանը:

Տեառնընդառաջի տոնն ավելի տոնական դարձավ Գյումրի այցելած հյուրի՝ «Վան» ազգագրական խմբի կողմից ներկայացրած ավանդական երգ ու պարի շնորհիվ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]