Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկահայերը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի առջև բարձրացրել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցը

Ամերիկահայերը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի առջև բարձրացրել են Ադրբեջանի ագրեսիան 
դատապարտելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը գրավոր հարցապնդումով դիմել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովին` ընդգծելով, որ Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, խախտում հրադադարը` դառնալով մարդկային զոհերի պատճառ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարի լրատվական ծառայությունից: «Ինչպես հանձնաժողովը տեղյակ է, համագումարը շարունակում է խորապես անհանգստանալ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի գոյությամբ, բանտերում լրագրողների թվով: Առավել մտահոգիչ է ժողովրդավարական արժեքներից հրաժարումը»,-ասված է  Ամերիկայի հայկական համագումարի գլխավոր տնօրեն Բրայան Արդունիի հարցապնդման մեջ:

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Քրիստոֆեր Սմիթը Եվրոպայում և Եվրասիայում մարդու իրավունքների ճգնաժամի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել լսումներում: Սմիթը նշել է, որ Ադրբեջանում ճնշումները համատարած բնույթ են կրում, հատկապես ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը: Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի համաձայն` Ադրբեջանը Եվրասիայում բանտերում լրագրողների թվով առաջատար է:

Համագումարն էլ իր հերթին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2014-ին և 2015-ին շարունակաբար հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի, նրանք մինչև անգամ կրակահերթերի տակ են առել Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկը: Ադրբեջանական կողմը երկու տարիների ընթացքում 54 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ու շուրջ 1 միլիոն կրակոց արձակել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]