Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի պահեստազորի սպային ստիպել են հեռացնել ռազմական մոբիլիզացիայի մասին ֆեյսբուքյան գրառումը

Թուրքիայի պահեստազորի սպային ստիպել են հեռացնել ռազմական մոբիլիզացիայի մասին 
ֆեյսբուքյան գրառումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները երկրում համընդհանուր ռազմական մոբիլիզացիա են հայտարարել: Այդ մասին Facebook սոցցանցում գրել է ծնունդով Ադրբեջանից, իսկ այժմ Թուրքիայի քաղաքացի Ռաշադ Մամանովը: Նա հայտարարել է, որ պահեստազորի լեյտենանտ է: Տղամարդը ծանուցագիր է ստացել, որը նրան տեղեկացնում է` բոլոր իրերով շտապ ներկայանալ զինկոմիսարիատ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ռուսաստանյան Ren TV հեռուստաալիքի կայքը:

Նշվում է, որ դրա հետ կապված Մամանովը հանդես է եկել հայրենասիրական ելույթով, որում անիծել է Ռուսաստանին` նրան անվանելով պատերազմին աջակցող երկիր:

«Բարեկամներ, մեզ մոտ համապետական ռազմական մոբիլիզացիա են հայտարարել: Այսօր ես ծանուցագիր եմ ստացել Տրապիզոնի զինվորական կոմիսարիատից: Որպես սպայի ինձ ռազմական հավաքների են կանչում», -գրառել է նա:

Դրա հետ միասին թուրքահպատակ ադրբեջանցին գովերգել է թուրք ժողովրդին, որն իր պատմության ողջ ընթացքում կռվում եւ վերացնում է «մեծ կայսրությունները», հայտնել է «Ռուսսկայա վեսնա»-ն:

«Կեցցե Թուրքիան, փառք թուրքերին: Ամբողջ պատմության մեջ մենք կռվել ենք: Մենք վերացրել ենք Հռոմեական երկրորդ կայսրությունը, մենք ծնկի ենք բերել Բյուզանդիան, մենք գետնից ջնջել ենք Արաբական խալիֆայությունը: Մենք կվերացնենք նաեւ Ռուսաստանին», -գրել է Ռաշադ Մամանովը:

Մի քանի ժամ հետո Մամանովը հեռացրել է իր գրածը, եւ փակել պրոֆիլը, սակայն, լրագրողները հասցրել են «սքրին» գրառում կատարել:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ խիստ լարվածությունը մեծացրել է երկու երկրների միջեւ բախումների ռիսկը:

Սաուդյան Արաբիայի զորքերը շարժվում են թուրքական սահմանի ուղղությամբ: Սաուդյան Արաբիան իր ինքնթիռներն ու հատուկ ջոկատայիններին տեղափոխել է Թուրքիայի «Ինջիռլիք» օդային ռազմաբազա, իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կպաշտպանի Սիրիայում Սաուդյան Արաբիայի ցամաքային գործողությունը: Պաշտոնական Մոսկվան Անկարային մեղադրել է Սիրիա ներխուժում նախապատրաստելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]