Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սակրավորները պայթեցրել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հայտնաբերված արկը

Սակրավորները պայթեցրել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հայտնաբերված արկը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է չպայթած արկ. վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]