Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հռչակել է Ռադիոյի համաշխարհային օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տոնի նպատակը ռադիոյի հետ կապ ունեցողների համագործակցության ամրապնդումն է` լինեն խոշոր հեռարձակող ընկերություններ, թե առանձին սիրողական կայաններ։

Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին` Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները, տեղեկացնում է Վիքիպեդիան:

Թվային տեխնոլոգիայի ժամանակաշրջանում ռադիոն շարունակում է աշխարհում մնալ հասարակության հետ կապի ամենատարածված միջոցը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում բոլոր տեղական, մասնավոր, ազգային, միջազգային և այլ ռադիոընկերություններին ու ԶԼՄ-ներին համախմբվել ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ` անցկացնելով տարբեր միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]