Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորյա Նուլանդը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորյա Նուլանդը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի 
կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել են վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորյա Նուլանդը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորյա Նուլանդը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]