Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրագույն կրթության արդյունավետության ծրագրերը կառավարության գերակայություններից են

Բարձրագույն կրթության արդյունավետության ծրագրերը կառավարության գերակայություններից 
են

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2016 թվականին կշարունակի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը՝ Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բարձրագույն կրթական համակարգը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) ինտեգրմամբ և ճանաչելիության ապահովմամբ: ԵԲԿՏ-ում առանձնահատուկ կարևորություն է տրվում ուսանողակենտրոն ուսուցման խթանմանը, բուհերի կառավարման և ակադեմիական գործընթացներում ուսանողների մասնակցության բարձրացմանը: Ուստի Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում այս ուղղությամբ աշխատանքների տևականությունը, համադրելիության աստիճանի բարձրացումը դեռևս հանդիսանում են ոլորտի օրակարգային հարցեր, որոնց լուծմանն էլ միտված են գերակա խնդիրները:

Նշելով, որ բարձրագույն կրթությունը բոլոր մակարդակներում պետք է հիմնված լինի ժամանակակից հետազոտությունների վրա, դրանով իսկ խթանելով նորարարությունը և ստեղծագործական միտքը հասարակության մեջ, ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է բարձրագույն կրթության մեւնորարարությունը խթանելու ներուժը: «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է առնվազն 4 բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ծրագրերի իրականացում:

Ըստ նախարարության, վերջին տարիներին բարձրագույն ուսումնական հասատությունները ձեռք են բերել ավելի մեծ ինքնավարություն հասարակության կարիքներին արձագանքող և հաշվետու լինելու արագորեն աճող ակնկալիքների հետ միասին: Կարևորվում է պետական ֆինանսավորումը հիմնական գերակայությունը` երաշխավորելով արդար մուտքը դեպի ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատություններ և դրանց հետագա կայուն զարգացման համար հանդիսանալով կարևորագույն գործիքԲոլոնիայի գործընթացի անդամ երկրների բուհերի ներկա կազմակերպական կառուցվածքը, որը բնութագրվում է կառավարությունների, ակադեմիական համայնքի` իր ներկայացուցիչ կազմակերպությունների հետ միասին, և այլ գլխավոր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ, ամբողջությամբ ներդրված չէ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս կոնտեքստում նախատեսվում է 2016 թվականի ընթացքում շարունակելով բարձրագույն ուսումնական հաստատությունների անցում կազմակերպաիրավական նոր ձևի՝ ընդլայնելով բուհերի ինքնավարությունը:

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության Բարձրագույն կրթության Եվրոպական տարածքին ինտեգրմանը և միջազգայնացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորումներին ներկայացվող պահանջների վերանայման, ուսանողների, և հիմնական շահակիցների` պրոֆեսորադասախոսական կազմի և գործատուների դերի բարձրացման նպատակով կարևորվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման (ինստիտուցիոնալ, ծրագրային) գործընթացը: Նախատեսվում է  բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման իրականացում՝ շարունակելով բուհերում որակի բարձացմանը ուղղված միջոցառումների իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]