Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի դեմ պատժամիջոցները պաշտպանել է եւս մեկ կոնգրեսական

Ադրբեջանի դեմ պատժամիջոցները  պաշտպանել է եւս մեկ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կոնգրեսական, Նեւադայի նահանգից հանրապետական Ջո Հեքը դարձել է երրորդը, որը պաշտպանել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից անցյալ տարեվերջին Կոնգրեսի երեք հանձնաժողովների քննարկմանը ներկայացրած` «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, օրինագծին իր աջակցությունն էր հայտնել նաեւ կոնգրեսական-դեմոկրատ Լուիզա Սլոթերը:

Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության  ներկայացուցիչների նկատմամբ:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ օրինագիծը կներկայացվի ամբողջական քվեարկության:

Եթե օրենքն ընդունվի, ԱՄՆ-ը կմերժի մուտքի արտոնագրեր տալ Ադրբեջանի կառավարության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Վիզային պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական օգուտ են ստանում երկրի բարձրագույն ղեկավարության կամ նրանց ընտանիքների անդամների հետ գործնական հարաբերություններից: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ մարդու իրավունքների խախտումներին մասնակից իրավապահ մարմինների, անվտանգության կառույցների եւ դատական թեւերի ներկայացուցիչների նկատմամբ:

Բացառություններ կարվեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]