Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օտարերկրյա ինստիտուտցիոնալ ներդրողները հետաքրքրված են Հայաստանի պարտատոմսերի շուկայով

Օտարերկրյա ինստիտուտցիոնալ ներդրողները հետաքրքրված են Հայաստանի 
պարտատոմսերի շուկայով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 6-րդ անգամ անընդմեջ կայացավ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին Բորսայի և Դեպոզիտարիայի առավելագույն ակտիվություն դրսևորած մասնակիցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նախ ողջունեց ներկաներին, ապա ամփոփեց անցած 2015 թվականը: «2015-ին նվազ էին ցուցանիշները. թե առևտրի, թե գործարքների ծավալները ցածր էին: Բաժնետոմսերի առևտուրը ևս նախորդ տարի ցածր էին, քան 2014-ին, բայց որոշ գործընկերներ կարողացան իրականացնել բաժնետոմսերով գործարքներ ու ապահովեցին նաև եկամուտներ»,-ասաց Կոնստանտին Սարոյանը՝ նշելով, որ 2016-ին աճ ու աշխուժություն են ակնկալում հատկապես կորպորտիվ պարտատոմսերի ոլորտում: ՆԱՍԴԱՔ-ի տնօրենը խորհուրդ տվեց բանկերին թողարկել պարտատոմսեր, քանի որ բացառիկ հնարավորություն է ստեղծված նորմատիվներում ստանալ մեղմացումներ: Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ վերջերս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել օտարերկրյա ինստիտուտցիոնալ ներդրողների հետ, ովքեր լուրջ հետաքրքրություն են հայտնում հայկական շուկայի նկատմամբ, մասնավորապես, պետական պարտատոմսերի մասով:

Նա առանձնահատուկ շեշտադրեց 2015-ի դեկտեմբերից որոշ բանկերի կողմից սվոփ գործարքների իրականացումը՝ կրկին հորդորելով կիրառել գործիքը:

Կոնստանտին Սարոյանն անդրադրձավ նաև առաջիկա ծրագրերին: Նա նշեց, որ նախատեսում են բորսայական առևտրային հոսքերի միավորում իրականացնել մոտ ապագայում: «Բոլոր հոսքերը գնալու են կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով»,-հավելեց նա:

Այնուհետև հայտարարվեցին հաղթողները: Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում անվանակարգում հաթող ճանաչվեց Արմսվիսբանկը: Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում հաղթեց Արարատ բանկը: Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում՝ Արդշինբանկը: Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան բանկը: Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնությունների անվանակարգում հաղթող ճանաչվեց Կոնվերս բանկը: Գրանպրիի արժանացավ Արմսվիսբանկը: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանն էլ ներկայացրեց դեպոզիտարիայի 2015-ի հաղթողներին: Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում ճանաչվեց Արմենբրոկ բանկ: Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկյրա արժեթղթերի շուկայում՝ Ամերիա բանկը: Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր ռեեստրավար անվանակարգում կրկին հաղթեց Արմենբրոկ բանկը: Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմսվիսբանկը: Գրանպրի արժանացան Արմենբրոկը: Լավագույն աշխատակից անվանակարգում էլ հաղթեց Արմենբրոկ բանկի աշխատակից Էլմիրա Ղալումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]