Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ձևավորելու հայեցակարգը

ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ձևավորելու 
հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:  Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը` ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Դանիլ Իբրաևը նշել է, որ փաստաթուղթը մշակվել է ԵԱՏՄ համաձայնագրին համապատասխան: ԵԱՏՄ պայմանագրի համաձայն` միության ընդհանուր գազի շուկա ձևավորելու հարցը պետք է ուսումնասիրվի և համապատասխան հայեցակարգը ներկայացվի մինչև 2016թ., իսկ մինչև 2018թ. հունվար պետք է ներկայացվեն գազի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրերը: Դրանից հետո միության անդամ երկրները միջազգային պայմանագիր կստորագրեն ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին, որն ուժի մեջ պետք է մտնի 2025թ. հունվարի 1-ից ոչ ուշ: 

«Փաստորեն, այս հայեցակարգի մշակումը շատ կարևոր որոշում է, քանի որ մենք առաջին անգամ դուրս ենք գալու մրցակցային շուկա և ներկայացնում ենք այնպիսի ապրանքի առևտրի շուկայական սկզբունքներ, ինչպիսին բնական գազն է: Սա հատկապես կարևոր է այն առումով, որ հայեցակարգի դրույթների հետ համաձայնել են գազային շուկայի հիմնական խաղացողները, ինչն ապացուցում է  ջանքերը վերազգային մակարդակ ուղղելու իրավացիությունը»,- ասել է Իբրաևը: 

Նա հավելել է, որ գազի ընդհանուր շուկա ստեղծելու նպատակը ԵԱՏՄ տարածքում գազի ազատ մատակարարումը, գազատրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիության, գազի գների կայունացման ապահովումն է:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]