Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում փետրվարի 12-ին մեկնարկած անվտանգության 52-րդ համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են երեք տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ յոթանասուն պետությունների արտգործնախարարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]