Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Վալկեն 12 տարով հեռացվել է ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Վալկեն 12 տարով հեռացվել է ֆուտբոլից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն 12 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, նման որոշում է ընդունել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը:

2015 թվականի սեպտեմբերևին Վալկեն, ով ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, ժամանակավորապես հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից 90 օրով: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը հունվարի 6-ին երկարաձգել էր նրա որակազրկման ժամկետը ևս 45 օրով, իսկ հունվարի 9-ին ՖԻՖԱ-ն քննելով Վալկեի գործը` նրան հեռացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

ԶԼՄ-ների տեղեկություններով, Վալկեն մեղադրվում է ՀԱՀ-ի կողմից Աշխարհի առաջնությունն անցկացնելու հետ կապված կոռուպցիոն գործընթացներին մասնակցելու մեջ: Նաև Վալկեն կասկածվում է Բրազիլիայի ԱԱ-2014-ի խաղերի տոմսերի վերավաճառման արդյունքում 2 մլն եվրո աշխատելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]