Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է անվտանգությանը նվիրված մյունխենյան 52-րդ համաժողովը

Մեկնարկել է անվտանգությանը նվիրված մյունխենյան 52-րդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգությանը նվիրված մյունխենյան համաժողովը փետրվարի 12-ին սկսել է աշխատանքները` «Բայերիշեր-հոֆ» հյուրանոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, համաժողովի առաջին օրը նախատեսված են միանգամից մի քանի հայտնի քաղաքական գործիչների` Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլի ֆոն դեր Լայենի, Հորդանանի թագավոր Աբդալլա իբն Հուսսեյնի, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի, Եվրոպական միության արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերնի, Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթները:

Համաժողովի քննարկման հիմնական թեման է լինելու ահաբեկչության դեմ պայքարը: Դրա մասնակիցները կանդրադառնան նաև ինտերնետի դերին` ծայրահեղականների գործունեության մեջ: Քննարկման ևս մեկ թեմա է լինելու միգարցիոն ճգնաժամը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]