Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ջրտնտպետկոմի նախագահը «Վեոլիա»-ի պաշտոնյանի հետ քննարկել է խմելու ջրի մատակարարի մրցույթի խնդիրները

Ջրտնտպետկոմի նախագահը «Վեոլիա»-ի պաշտոնյանի հետ քննարկել է խմելու ջրի 
մատակարարի մրցույթի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրիին: Հանդիպման հիմնական նպատակն էր «Պետական-մասնավոր գործընկերություն» շրջանակներում առաջիկայում կայանալիք խմելու ջրի մատակարարի մրցույթին վերաբերող խնդիրների քննարկումը: Մալիկա Գենդուրին կոմիտեի նախագահին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության շահագրգռվածությունը մրցույթին մասնակցելու վերաբերյալ: Նա Կոմիտեի նախագահին տեղեկացրել է, որ արդեն իսկ, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ևս 7 ամսով Երևանի քաղաքապետի հետ երկարացվել է Երևանի ջրային համակարգի վարձակալության պայմանագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից, Կոմիտեի նախագահը նրա ուշադրությունն է հրավիրել ձեռք բերված ցուցանիշները պահպանելու ուղղությամբ տարվելիք աշխատանքերին: Կողմերն անդրադարձել են «Երևան ջուր» ընկերությանը վարձակալության իրավունքով հանձնված գույքի հաշվառման վերագնահատման և գրանցման հարցում միջազգային խորհրդատուին աջակցելու հարցերին:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման, ջրաչափության, չհաշվառվող ջրի կրճատման շուրջ: Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը ՀՀ-ում գործում է շուրջ 10 տարի և իրականացնում է Երևանի և հարակից 30 համայնքի ջրամատակարարումը և ջրահեռացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]