Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանն առաջնահերթություն է համարում որակյալ բուժօգնության ապահովումը

Արմեն Մուրադյանն առաջնահերթություն է համարում որակյալ բուժօգնության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են իրականացված և իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև հետագա ծրագրերը:

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցության մակարդակն առողջապահության ոլորտում` վստահեցնելով, որ վարկային ծրագրերը ծառայում են իրենց նպատակին: Նախարարի գնահատմամբ` այդ մասին են վկայում նաև 2015-2016թթ. շահագործման հանձնված մի շարք բժշկական կենտրոնները, ինչպես նաև տնտեսված միջոցների հաշվին կառուցված ամբուլատորիաները: Նա անդրադարձել է ոչ միայն համատեղ իրականացված հիվանդանոցաշինության լայնածավալ ծրագրերին, այլ նաև  2015թ. հունվարից մեկնարկած և շարունակվող սքրինինգային հետազոտություններին:

Արմեն Մուրադյանն ընդծել է, որ բնակչությունը վստահությամբ է լցված երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սքրինինգների նկատմամբ, որոնք ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը: Նշվել է նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում որպես գերակայություն սահմանել է կարիքների գնահատումը, ինչը ևս պետք է լինի համատեղ իրականացվող աշխատանքների հիմքում:  

Նախարարն ընդգծել է նաև, որ արդյունավետ համագործակցության բարձրանիշը պահպանելու տեսանկյունից, բոլոր ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի որակյալ բուժօգնության ապահովմանը:

Սուսաննա Հայրապետյանը նախարարին ներկայացրել է իրենց թիմի այն անդամներին, ովքեր վերջերս են ժամանել մեր երկիր  առողջապահության ոլորտում առաքելություն իրականացնելու նպատակով: Նա հանդես է եկել նաև իրականացվող ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկներով:

Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է նաև Հայաստանում  Համաշխարհային բանկի կողմից առողջապահության ոլորտում իրականացված տասնամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, որն հանգամանալից անդրադառնում է փուլ առ փուլ կատարված բոլոր բարեփոխումներին և արդիականացման ծրագրերին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավարը   ևս իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]