Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բորդյուժան անիրական է համարում Սիրիայում ցամաքային գործողություններում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը

 Բորդյուժան անիրական է համարում Սիրիայում ցամաքային գործողություններում ՀԱՊԿ-ի 
ուժերի ներգրավումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բացառում է, որ կազմակերպությունը Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների կմասնակցի: Այս մասին պաշտոնյան հայտնեց Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հնչած հարցին ի պատասխան, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե Սիրիան պաշտպանության խնդրանքով դիմի կառույցին Սաուդյան Արաբիայի կողմից ցամաքային գործողություններ սկսելու պարագայում: «Ասել, որ կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները որոշում կկայացնեն ցամաքային ինչ-որ գործողություն ձեռնարկելու կամ մեր երկրների սահմաններից դուրս զինված ուժեր ուղարկելու ուղղությամբ, բացարձակապես ռեալ չի լինի: ՀԱՊԿ-ը տարածաշրջանային կառույց է: ՀԱՊԿ-ի մանդատը ուղղված է միայն անդամ-երկրների անվտանգության ապահովմանը, իսկ ուժային ներուժի կիրառումը հնարավոր է միայն անդամ-երկրների տարածքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Ինչ վերաբերում է Սիրիայի` ՀԱՊԿ անդամակցության ցանկությանը, ապա Բորդյուժան նկատեց, որ այդ մասին ոչինչ չի լսել: Պարզապես նա նշեց, որ ցանկացած պետություն, որը կարծում է` պատրաստ է անդամակցել կազմակերպությանը և իմաստավորված աշխատել դրա ներսում, կարող է հայտ ներկայացնել: «ՀԱՊԿ-ի կանոններին համապատասխան կդիտակվի հայտն ու որոշում կկայացվի կազմակերխության երկրների կողմից»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]