Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԱՏՄ երկրների պատվիրակները Մոսկվայում քննարկում են դեղերի շրջանառությանն առնչվող հարցեր

ԵԱՏՄ երկրների պատվիրակները Մոսկվայում քննարկում են դեղերի շրջանառությանն առնչվող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու դեղերի և բժշկական նշանակության պարագաների միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը, ինչպես նաև ԵԱՏՄ դեղերի և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկաներում ներգրավելու գործընթացի մանրամասներին:

ԵԱՏՄ անդամ երկրների մասնակիցների ուշադրության կենտրոնում են նաև դեղերի շրջանառությանը, գրանցմանը, այլ թեմաներին վերաբերող հարցեր: Քննարկման նպատակն է առավել հանգամանալից ուսումնասիրել առկա խնդիրները և մշակել համատեղ լուծուման հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]