Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-բրիտանական պաշտպանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է

Հայ-բրիտանական պաշտպանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 11-ին  ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության՝  այս տարվա հունվար ամսին Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները, ինչպես նաև երկկողմ պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, հաշվի առնելով ինչպես համագործակցության գործնական ընթացքը, այնպես էլ երկկողմ ռազմաքաղաքական երկխոսությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Ֆարնուորթը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունն ինչպես առկա, այնպես էլ նոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]