Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկյան կողմը հերքել է ԱՄՆ-ի կողմից Հալեպի ռմբակոծման մասին մեղադրանքները

Ամերիկյան կողմը հերքել է ԱՄՆ-ի կողմից Հալեպի ռմբակոծման մասին մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմաօդային ուժերը փետրվարի 10-ին սիրիական Հալեպ քաղաքի շրջանում թռիչքներ չեն իրականացրել ու օդային հարվածներ չեն հասցրել: Ինչպես փոխացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ուիլ Սթիվենսը: «Ռուսաստանի մեղադրանքները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը թռիչք են իրականացրել Հալեպի վրայով կամ դրա շրջակայքում փետրվարի 10-ին, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ոչ ԱՄՆ-ն, ոչ միջազգային կոալիցիան հարվածներ չեն հասցրել Հալեպի շրջաններին»,-ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ փետրվարի 10-ին ամերիկյան մարտական ինքնաթիռներն են ռմբակոծել Հալեպի շրջաններից մեկը, ինչումմեղադրում են Ռուսաստանին:

«Երեկ մոսկովյան ժամանակով ժամը 13:55-ին Թուրքիայի տարածքից Հալեպի վրա են սլացել ԱՄՆ երկու А-10 մարտական ինքնաթիռներ, որոնք աշխատել են քաղաքի որոշ օբյեկտների վրա»,-ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]