Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում անցկացվել են IBM Watson համակարգի արագացված դասընթացներ

Երևանում անցկացվել են IBM Watson համակարգի արագացված դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 8-11-ը անցկացվել են IBM Watson համակարգի արագացված դասընթացներ՝ ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ինովացիոն լուծումների և Տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի ու ԱՄՆ ՄԶԳ-ի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըWatson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը ներկայացրեց համակարգը և հավելեց. «Watson-ը IBM -ի զարգացման հիմնական ուղղություններից մեկն է: Այն ոչ միայն տեխնոլոգիական լուծում է, այլ դա հնարավորություն է տնտեսության տարբեր ոլորտներում ՝ առողջապահության, կրթության, անվտանգության և մի շարք այլ օղակներում նոր մոտեցումների, նոր լուծումների, նոր հնարավորությունների ներկայացման համար»:

«Այսօր պատմական օր է բոլորիս համար, նոր էջ ենք բացում Հայաստանի տեխնոլոգիաների պատմության մեջ: IMB -ի հետ ձևավորվել է հանրային լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, որի տարածքը պատրաստ է ու վեց ամսից տեղակայված կլինի Երևանի պետական համալսարանի շենքում: Այստեղ ուսանողները և նորաստեղծ կազմակերպությունները բացառիկ հնարավորություն կունենան ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին»,- իր ելույթում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ Watson-ը նոր նախաձեռնություն է IBM -ի համար և տեղակայված է միայն Միացյալ Նահանգներում, որի կենտրոնակայանը Նյու Յորքն է: Այն միայն վերջերս է սկսել տարածել այս նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայում, իսկ հիմա՝ նաև Հայաստանում: Հայաստանը կլինի տարածաշրջանում առաջինը, որտեղ կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]