Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունն առողջ ապրելակերպ վարելու խորհուրդներ է տալիս

Առողջապահության նախարարությունն առողջ ապրելակերպ վարելու խորհուրդներ է տալիս

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:

2. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից`  ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է:

3. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները`

1)     օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն,

2)    խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց,

3)    մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին,

4)    օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք,

5)    սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը:

4. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]