Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն ու «Վեոլիա»-ի պաշտոնյան քննարկել են Երևանի ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող հարցեր

Հովիկ Աբրահամյանն ու «Վեոլիա»-ի պաշտոնյան քննարկել են Երևանի  
ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել «Վեոլիա»-ի գործունեությունը և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը մեր երկրում:  Իր հերթին, Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը սերտ փոխգործակցության համար և մանրամասներ ներկայացրել «Վեոլիա»-ի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն վերաբերող հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]